24.11.2024
Ձայնի միջոցով դեպի կորսված միասնություն. հայտնի երաժիշտ Կամիլ Չալաևը Հայաստանում է
prev Նախորդ նորություն

Արցախցի շուրջ 350 հիվանդներ չեն կարողանում բուժօգնություն ստանալ Երևանում. Թովմասյան

Ադրբեջանի կողմից Արցախը արտաքին աշխարհին և Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման պատճառով շուրջ 350 հիվանդներ չեն կարողանում պատշաճ բուժօգնություն ստանալ Երևանում: 20 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքներում, որից 10-ը երեխաներ են:


Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Թագուհի Թովմասյանը:


«120 000 բնակչություն, այդ թվում՝ 30 000 երեխա, շարունակում է մնալ լիակատար շրջափակման մեջ: 400 տոննա սննդամթերք ու դեղորայք չի թույլատրվում հասցնել Արցախ: Սա մարդու իրավունքների կոպտագույն խախտում է Ադրբեջանի կողմից, որը պետք է արժանանա միջազգային հանրության կոշտ արձագանքին և կանխարգելիչ քայլերի իրականացմանը»,- գրել է Թովմասյանը: