24.11.2024
Արցախցի շուրջ 350 հիվանդներ չեն կարողանում բուժօգնություն ստանալ Երևանում. Թովմասյան
prev Նախորդ նորություն

«Հրապարակ». ՔՊ-ում չկա գաղափարական միասնություն և նպատակ. Իրար ատում են և տակ են փորում

«Հրապարակ» թերթը գրում է.


«Իշխող կուսակցությունում անհաշտ մթնոլորտ է ձեւավորվել, կան խմբեր, որոնք մինչեւ հոգու խորքն ատում են իրար եւ իրար տակ են փորում։ Օրինակ, վարչապետի եւ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարաբերություններն են լարվել, ըստ այդմ՝ նրանց թիմակիցների փոխհարաբերություններն էլ են անկառավարելի դարձել։


Խիստ սրված են նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ու վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հարաբերությունները։ Դրանք անվերադարձ փչացել են այն պահից, երբ Ալեն Սիմոնյանը քար է գցել Արայիկ Հարությունյանի՝ ՀՀ նախագահ դառնալու երազանքի վրա՝ առաջարկելով եւ ամեն ինչ անելով, որ այդ պաշտոնը զբաղեցնի Վահագն Խաչատուրյանը։


Խմբակցությունում էլ կան մի քանի փոքր խմբեր, որոնք միմյանց չեն հանդուրժում։ Եվ բոլորը միայն տանել չեն կարողանում Արսեն Թորոսյանին, ով բացահայտեց ՔՊ ընտրությունների կեղծիքները։ Երբեմնի հեղափոխական թիմակիցների շահերն ու նպատակներն այլեւս խիստ տարբեր են, չկա գաղափարական միասնություն, եւ ամենակարեւորը՝ նրանք տարբեր եկամուտներ ունեն, ինչն ամենամեծ դժգոհությունների պատճառն է»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: