24.11.2024
Ադրբեջանը կրկին կրակ է բացել խաղաղ և ժողովրդավար Հայաստանի ուղղությամբ. Մարուքյան
prev Նախորդ նորություն

ԱԺ-ն արտահերթ է գումարել. մի շարք աղմկահարույց նախագծեր կընդունվեն

Ազգային ժողովը Կառավարության նախաձեռնությամբ եւ ԱԺ նախագահի որոշմամբ դեկտեմբերի 23-ին գումարել է արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով:


Առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Տարածքային կառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից փաթեթով:


ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հայտնել է, որ օրենսդրական փաթեթով առաջարկվում է տարածքային կառավարման մարմինների` մարզպետարանների աշխատանքի հետ կապված գործառույթները տեղափոխել քաղաքականությունը մշակող լիազոր մարմնի` նախարարության տիրույթ: Ակնկալվում է, որ նշված փոփոխությունների արդյունքում կբարձրանա մարզպետների հաշվետվողականությունը եւ վերջիններիս աշխատակազմերի գործունեության արդյունավետությունը:


Օրենսդրական փաթեթն ընդունվել է առաջին ընթերցմամբ:


ԱԺ որոշմամբ փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի քսանչորս ժամվա ընթացքում: