24.11.2024
Ադրբեջանը կրակ է բացել, կիրառել է նաև ականանետ. ՀՀ ՊՆ
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը կրկին կրակ է բացել խաղաղ և ժողովրդավար Հայաստանի ուղղությամբ. Մարուքյան

Այսօր Ադրբեջանը կրկին կրակ է բացել խաղաղ և ժողովրդավար Հայաստանի ուղղությամբ։ Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ դեսպան Էդմոն Մարուքյանը։


«Արդեն 12 օր է, ինչ Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը... թողնելով Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչների առանց սննդի, դեղորայքի և ընտանիքի անդամների, որոնք հայտնվել են շրջափակման տարբեր կողմերում»,- գրել է Մարուքյանը։


VERELQ-ը հիշեցնում է, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը: 


Ադրբեջանական գործողությունների հետևանքով Արցախի 120 000 բնակչությունը, որից 30 000-ը երեխաներ են, հայտնվել է հումանիտար ճգնաժամի մեջ: 1100 քաղաքացի, որից՝ 270-ը անչափահաս, ճանապարհի արգելափակման հետևանքով տուն վերադառնալու հնարավորություն չունի:


Արցախի բժշկական հաստատությունների վերակենդանացման բաժանմունքներում գտնվող ավելի քան երկու տասնյակ առողջական լուրջ խնդիրներ ունեցող հիվանդներ, որից 13-ը երեխաներ են, Հայաստան անհապաղ տեղափոխման կարիք ունեն: 350 հիվանդներ չեն կարողանում բուժում ստանալ Հայաստանում:


Արցախում ժամանակավորապես դադարեցվել են բոլոր պլանային վիրահատությունները:


Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ:


Տրանսպորտային ամբողջական շրջափակումը սպառնում է սննդի, դեղորայքի և վառելիքի պակասով: