25.11.2024
Միլլեր. «Թուրքական հոսք» գազատարի կառուցումը կմեկնարկի 2018 թվականին
prev Նախորդ նորություն

ԵՄ-ն Վրաստանի համար վիզային ռեժիմի չեղարկման հարցը կլուծի մինչև դեկտեմբեր

Եվրախորհրդարանի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Էլմար Բրոկը համոզվածություն է հայտնել, որ ԵՄ Խորհրդի ու Եվրախորհրդարանի միջև անցկացվող բանակցությունները, որոնք առնչվում են Վրաստանի ու Ուկրաինայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացմանը, կավարտվեն մինչև դեկտեմբեր: Այս մասին հաղորդում է Sputnik լրատվական գործակալությունը:

«Դա պետք է կարգավորվի մինչև դեկտեմբեր»,- ասել է նա՝ պատասխանելով խորհրդարանական կոմիտեի անդամների հարցերին:

Ավելի վաղ ԵՄ անդամ 28 երկրների մշտական ներկայացուցիչները ԵՄ Խորհրդին մանդատ էին տրամադրել Եվրախորհրդարանի հետ բանակցություններ վարելու համար, որպեսզի Վրաստանի ու Ուկրաինայի քաղաքացիներն իրավունք ստանան 180 օրում 90 օր առանց վիզայի գտնվեն ԵՄ տարածքում: