26.11.2024
ՀՀ-ում ռուսական ռազմակայանը մինչև 2016-ի վերջ նոր ռազմատեխնիկա կստանա
prev Նախորդ նորություն

Միլլեր. «Թուրքական հոսք» գազատարի կառուցումը կմեկնարկի 2018 թվականին

Ռուսական «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտարարել է, որ «Թուրքական հոսք» գազատարի վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի ստորագրումը տվել է նախագծի իրագործման մեկնարկը: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նրա խոսքով՝ գազատարի կառուցումը մեկնարկելու է 2018 թվականին: Միլլերը հայտարարել է, որ համաձայնագիրն ուժի մեջ է մտել ստորագրման պահից անմիջապես հետո, և իրենց ծրագրերով՝ անմիջական կառուցման գործընթացը կսկսվի 2 տարի անց:

Նա մանրամասնել է, որ գազատարի ծովային հատվածը 100 տոկոսով պատկանելու է «Գազպրոմին», որը նաև ստանձնելու է գազատարի երկու ճյուղերի կառուցումը ֆինանսավորելու հարցը:

Միլլերն ընդգծել է, որ Թուրքիայի տարածքում գազատրանսպորտային ենթակառուցվածքի ստեղծումը՝ սկսած ընդունող տերմինալից, իրականացնելու է թուրքական «Բոթաշ» պետական խողովակաշարային ընկերությունը:

«Թուրքիայում եվրոպացի սպառողների համար տարանցիկ ենթակառուցվածք ստեղծելու համար կստեղծվի համատեղ ձեռնարկություն»,- տեղեկացրել է նա: Միլլերի խոսքով՝ Թուրքիայի համար գազային զեղչի մեխանիզմը պայմանավորված կլինի այդ երկրին մատակարարումների ծավալով: