23.04.2025
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը
prev Նախորդ նորություն

Լաչինի միջանցքի հարցով Լեռնային Ղարաբաղում մեծ մտահոգություններ կան. Փաշինյանը՝ Պուտինին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ։


«Ցավոք, մենք տեսնում ենք լարվածության աճ Լեռնային Ղարաբաղում՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում։ Համոզված եմ, որ տեղեկացված եք, որ վերջերս Լաչինի միջանցքն անգամ փակվել է։ Այս առնչությամբ Լեռնային Ղարաբաղում մեծ մտահոգություններ կան»,- ասաց Փաշինյանը։


Հայաստանի վարչապետը նաև ասել է, որ հույս ունի ՌԴ նախագահի հետ հանդիպմանը քննարկել տարածաշրջանային անվտանգության բոլոր կարևոր հարցերը։


 

ՔԿ-ում քննարկվել է ընտանիքում բռնությունների դեմ պայքարի արդյունավետությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան