Երևանը դիտարկում է Փաշինյան-Ալիև հանդիպումը կազմակերպելու բոլոր տարբերակները. ԱԽՔ
Հայաստանը դիտարկում է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման կազմակերպման բոլոր հնարավորությունները։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ մեկնաբանելով ռուսական կողմի՝ մինչև տարեվերջ Սանկտ Պետերբուրգում հանդիպում կազմակերպելու առաջարկը։
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունից հետո, թե ինքը չեղարկում է Բրյուսելում կայանալիք հանդիպումը, որոշակի դժվարություններ առաջացան։ Սակայն հայկական կողմը շարունակում է դիտարկել հանդիպման հնարավորությունը, միգուցե այս հանդիպումը կայանա Սանկտ Պետերբուրգում, գուցե Բրյուսելում, գուցե մեկ այլ տեղ»,- ասաց նա։
VERELQ-ը հիշեցնում է, որ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը չէր բացառել, որ հանդիպումը կարող է տեղի ունենալ մինչև տարեվերջ Սանկտ Պետերբուրգում՝ ԱՊՀ երկրների ղեկավարների ամանորյա ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում: