24.11.2024
ԿԸՀ փոխնախագահը մասնակցել է ՀՀ-ԵՄ Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 12-րդ նիստին
prev Նախորդ նորություն

Գերեզմանատան վարիչը մայիսին ազատվել է պաշտոնից. պարզաբանում

Անդրադառնալով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի «Գերեզմանատան վարիչին մեղադրանք է ներկայացվել կաշառք պահանջելու և ստանալու համար. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է» վերտառությամբ տարածված պաշտոնական հաղորդագրությանը «Բանկչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ից հայտնում են.

ՀՈԱԿ-ի աշխատակից, Երևան քաղաքի գերեզմանատներից մեկի վարիչ Բ. Հ-ն, ս.թ. մայիս ամսին ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Հիշեցնենք, համաձայն ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության՝ քննված քրեական վարույթի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Բ. Հ.-ն, զբաղեցնելով Երևան քաղաքի գերեզմանատներից մեկի վարիչի պաշտոնը և հանդիսանալով պաշտոնատար անձ, Է. Պ.-ի օգտին ակնհայտ ապօրինի անգործության համար նրանից պահանջել և ստացել է 200.000 ՀՀ դրամ կաշառք:


Նշվում է, որ Բ. Հ.-ին մեղադրանք է ներկայացվել արարքը կատարելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի (ուժի մեջ է մտել 2003 թվականի օգոստոսի 1-ին և ուժը կորցրել 2022 թվականի հուլիսի 1-ին) 311-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Է. Պ.-ին` 312-րդ հոդվածի 1-ին մասով: