ԿԸՀ փոխնախագահը մասնակցել է ՀՀ-ԵՄ Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 12-րդ նիստին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխնախագահ Նունե Հովհաննիսյանը նոյեմբերի 7-ին Բրյուսելում մասնակցել է ՀՀ-ԵՄ Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 12-րդ նիստին։ Քննարկմանն անդրադարձ է եղել տարբեր հարթակներում, մասնավորապես՝ ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և ԵԽ-ում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ուղղությամբ համագործակցությանը:
ԿԸՀ-ից հայտնում են, որ երկխոսությունը ներառել է թեմաների լայն շրջանակ. նաև մտքեր են փոխանակվել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում արձանագրված դրական զարգացումների, բարելավման ենթակա ուղղությունների, ընտրական համակարգի հետագա բարելավման ծրագրերի շուրջ։
ԿԸՀ-ի կողմից, ի թիվս այլ հարցերի, ներկայացվել է բարելավման ենթակա հետևյալ առաջնային ուղղությունները՝
․Գենդերային հավասար ներկայացվածության բարելավում,
․Հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցության բարելավում,
․Ընտրական գործընթացի և նախընտրական քարոզարշավի անկողմնակալ և հավասարակշռված լուսաբանում,
․Քարոզարշավի ֆինանսավորման վերահսկման լուծման մեխանիզմներ:
ԵՄ-ն հանձնառություն է ստանձնել շարունակել Հայաստանին տրամադրել մարդու իրավունքների առանցքային ոլորտների ուղղությամբ, մասնավորապես՝ ՀԸԳՀ-ի մարդու իրավունքներին առնչվող դրույթների իրագործման նպատակով ֆինանսական և տեխնիկական աջակցություն: