22.04.2025
Վրացի գործարարները դժգոհ են ներկրման մաքսատուրքերը բարձրացնելու Ադրբեջանի որոշումից
prev Նախորդ նորություն

Վրաստանին կտրամադրվի առանց վիզային ռեժիմ ԵՄ-ի հետ, բայց սահմանափակումներով

Եվրամիության երկրները վերջնական համաձայնության են եկել Վրաստանի հետ առանց վիզաների ռեժիմ հաստատելու շուրջ, հայտարարել է երկրի վարչապետը Գիորգի Կվիրիկաշվիլին՝ շնորհակալություն հայտնելով բոլոր այն միջազգային գործընկերներին, որոնք այս հարցում աջակցել են Թբիլիսիին:

Պաշտոնական Բեռլինը ձգձգում էր գործընթացը՝ պնդելով, թե անհրաժեշտ է հատուկ մեխանիզմ մշակել, որը չարաշահումների կամ ներգաղթի ծավալների կտրուկ աճի դեպքում հնարավորություն կտա Բրյուսելին որոշակի սահմանափակումներ մտցնել:

Այսօր ձեռք բերված փախհամաձայնությամբ, Եվրամիության երկրները որոշել են Վրաստանի հետ բանակցություններ սկսել անմիջապես այն բանից հետո, երբ Եվրախորհդարանն ու Եվրամիության կառավարությունը սահմանափակումների այդ մեխանիզմը գործի դնեն:
Ռազմական ներուժի գլոբալ ինդեքս. Ադրբեջանը զբաղեցրել է 60-րդ տեղը, իսկ ՀՀ-ը՝ 94-րդ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան