25.11.2024
Թուրքիան պատրաստ է Ադրբեջանին նոր ռազմանավեր առաքել
prev Նախորդ նորություն

Վրացի գործարարները դժգոհ են ներկրման մաքսատուրքերը բարձրացնելու Ադրբեջանի որոշումից

Business Georgia-ի փոխանցմամբ՝ այն բանից հետո, ինչ Ադրբեջանի կառավարությունը բարձրացրել է մաքսատուրքերը մի շարք ապրանքատեսակների ներկրման դեպքում, վրացի արտադրողները կանխատեսում են արտահանման նվազում:

Գնահատականները, սակայն, տարբեր են. գործարարների մի մասը կարծում է, որ կլինեն լուրջ վնասներ, իսկ մյուսները, ընդհակառակը, կարծում են, որ դա գրեթե չի ազդի Վրաստանի վրա:

«Նաբեգլավի» հանքային ջրերի արտադրող Ավթանդիլ Սվիմոնիշվիլին հայտարարել է, որ ներկրման մաքսատուրքերի աճը կհանգեցնի կոռուպցիայի ու մաքսանենգության աճին, քանի որ ձեռնարկատերերը հարկադրված կլինեն ապրանքները ներկրել մաքսային ընթացակարգերի շրջանցմամբ:

Նա խոստովանել է, որ ստեղծված իրավիճակում իրենք հարկադրված կլինեն ակտիվանալ այլ շուկաներում, թեև իրենց ապրանքաշրջանառությունում Ադրբեջանի մասնաբաժինը մեծ չէ:

«Կումիսի» ընկերության և Թռչնաբույծների ասոցիացիայի ղեկավար Զուրաբ Ուչումբեգաշվիլին հայտարարել է, որ Ադրբեջանի կառավարության որոշումը կարող է շատ բացասաբար ազդել այն ընկերությունների վրա, որոնք արտահանում են իրականացնում Ադրբեջան:

Նրա խոսքով՝ իրենց արտադրած թռչնամսի միայն 7-8 տոկոսն է արտահանվում Ադրբեջան, և այնուամենայնիվ, անգամ դա մեծ թիվ է վրացական ընկերությունների համար, և վնասները զգալի կլինեն: