25.11.2024
Փաշինյանն ու Ալիևը Պուտինի մասնակցությամբ կբանակցեն առաջիկա օրերին
prev Նախորդ նորություն

«Հյուսիս-Հարավ» միջանցքի արևմտյան երթուղին կարող է դուրս մնալ Հայաստանի տարածքից. Օվերչուկ

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի արևմտյան երթուղին Հայաստանի տարածքով անցնելու փոխարեն կարող է անցնել Ադրբեջանով և Իրանով, եթե երկիրը չլուծի տրանսպորտային շրջափակման հարցը։


Այս մասին նա հայտարարել է հոկտեմբերի 21-ին «Պատրաստված է Ռուսաստանում 2022» արտահանման ֆորումի ժամանակ, գրում է «Վեդոմոստի»-ն: Նա նշել է, որ Հայաստանի կամ Իրանի տարածքով Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային կապի ստեղծումը կարևոր է «Հյուսիս-Հարավ» և «Արևելք-Արևմուտք» հիմնական միջազգային տրանսպորտային միջանցքների «խաչմերուկ» ստեղծելու համար։


Տրանսպորտային այս նախագծերի իրականացումը, ասել է Օվերչուկը, թույլ կտա Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի տնտեսություններին «լրացուցիչ վարձավճար» ստանալ՝ Եվրասիայում իրենց աշխարհագրական դիրքի առավելությունների հետ պայմանավորված։