24.11.2024
Հերիք է ձեր «կերած բողկերն» ուրիշի վրա գցեք, թե բա` ՀԱՊԿ-ն չի արձագանքել. Շարմազանով
prev Նախորդ նորություն

Հայաստանը մասնատելու գործընթացն ընթանում է միջազգային հանրության ծափերի ներքո. կարծիք

Եվրոպացիները հայտարարություններ են անում և կոչ են անում Բաքվին դուրս բերել զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքներից, բայց նույնիսկ նվազագույն պատժամիջոցներ չեն կիրառել Ադրբեջանի դեմ։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Ժողովրդավարություն և անվտանգություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը։


Նրա խոսքով, ներկայումս Եվրոպան ընկել է «ադրբեջանական էներգակիրներից թմրամիջոցային կախվածության մեջ», ուստի, չնայած կոչերին ու հայտարարություններին, ԵՄ-ն փորձում է Հայաստանին մղել վերջնական կործանման։

«Էմանուել Մակրոնն ասել է, որ կոչ է արել Ադրբեջանին դուրս բերել զորքերը իրենց սկզբնական դիրքերը։ Բայց Բաքուն անտեսեց այս կոչը, քանի որ նրան դա չէր հետաքրքրում։ Ինչո՞ւ այս դեպքում ԵՄ-ն չի կիրառում գործող պատժամիջոցների մեխանիզմները։ Անգամ նվազագույն պատժամիջոցները՝ ԵԽԽՎ-ում մեկ նստաշրջանում ադրբեջանական պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու տեսքով, չեն ընդունվում»,- ասել է Զոհրաբյանը Review հաղորդաշարի եթերում։ Նրա խոսքով, Հայաստանը տաք ուտեստի նման դրվել է սեղանին, և այժմ ընթանում է նրա մասնատման գործընթացը՝ միջազգային հանրության բուռն ծափահարությունների ներքո։


Մյուս կողմից, շարունակեց նա, դժվար է միջազգային հանրությունից որևէ բան պահանջել, երբ Հայաստանի իշխանությունները շարունակում են սպասարկել թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը։