24.11.2024
Հայաստանում և նրա շուրջ տեղի են ունեցել արմատական փոփոխություններ. Ոսկանյան
prev Նախորդ նորություն

Հերիք է ձեր «կերած բողկերն» ուրիշի վրա գցեք, թե բա` ՀԱՊԿ-ն չի արձագանքել. Շարմազանով

ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը գրում է.


"Նիկոլը լուռ մեր տարածքները հանձնում էր թշնամուն ու անվանում ադրբեջանական անվանումներով, հիմա եկել ասում եք ՀԱՊԿ-ն պատշաճ չի արձագանքել։

Լսեք, կապիտուլյանտներ։ Հերիք չէ՞ ձեր «կերած բողկերն» ուրիշի վրա գցեք։ Թե բա` ՀԱՊԿ-ն չի արձագանքե՞լ։

Իսկ դուք ինչո՞ւ չեք արձագանքել, երբ 2021-ի մայիսին թշնամին օկուպացրեց Հայաստանի տարածքը։


Ձեր Նիկոլն էր 2020-ի դեկտեմբերի 18-ին հանձնում մեր տարածքները Սյունիքում։ Ինքն էր Սյունիքի գյուղերն «էյվազլի, մեյվազլի» անվանում։ Նիկոլն ու ՔՊ-ն լուռ էր, երբ հանձնեցիք Բերձորն ու Աղավնոն։

Հիմա ի՞նչ եք եկել «կոկորդիլիսի արցունքներ» թափում»,- գրել է Շարմազանովը։