Ադրբեջանից ակկալվում է Իրանի դեմ պատերազմ, հետագայում էլ՝ ՌԴ դեմ. սա է գինը. կարծիք
Ամեն ինչը, սկսած քաղաքականության մեջ, հատկապես միջազգային հարաբերություններում, ունի գին: 1994-ի հաղթանակի համար մենք գին ենք վճարել, գնի մեջ մտնում է նաև հետագա շրջափակումը երկու հարևանների կողմից, մութ ու ցուրտ տարիները, էլ չեմ խոսում զոհերի, վիրավորների ու տեղահանվածների մասին: Գնի մեջ է մտնում նաև աշխարքաղաքական պարտավորությունները: 2020-ին Ադրբեջանը նույնպես գին է վճարել, նաև իր վրա է վերցրել որոշակի պարտավորություններ, այդ թվում նաև՝ աշխարհաքաղաքական: Այս մասին գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
"Որն է այդ գինը: Դա հասկանալու համար պետք է մի պարզ հարցի պատասխան ունենալ, ով է զինել, ապահովել ռազմական մասնագետներ, տրամադրել հետախուզական ու դիվանագիտական տանիք, նաև, ըստ երևույթին, Հայաստանում իշխանափոխություն ապահովել, դրա համար նաև ձևավորելով հանրային կարծիք, օգտագործելով նախկին իշխանությունների բազմաթիվ սխալները:
Առաջին հայացքից այդ երկրներն են Թուրքիան, Իսրայելը, Բրիտանիան, Պակիստանը: Լավ մտածելու դեպքում շարքը կարելի է շարունակել: Իսկ այդ օգնության համար ինչ գին է վճարել Ադրբեջանն ու իր վրա ինչ պարտավորություններ է վերցրել: Դրա համար պետք է հասկանալ, թե վերը նշյալ երկրներն Ադրբեջանից ինչ ակնկալիքներ ունի: Այստեղ նույնպես, առաջին հայացքից, կարծես թե պատասխանը կարելի է կռահել:
Ադրբեջանից ակկալվում է ռազմական գործողություններ Իրանի հանդեպ, ավելի պարզ ասած՝ պատերազմ, իսկ հետագայում, նաև գործողություններ Ռուսաստանի դեմ՝ բայց դա հետագայում:
Ադրբեջանն այդ գինը պետք է վճարի, այս հարթությունում խաբել չի ստացվի ու դրա համար Ադրբեջանը պետք է ապահովի իր թիկունքը՝ Հայաստանը, նաև Հայաստանի տարածքով զորք ու զինամթերք կարողանա փոխադրել իր տարածք, երբ դրա ժամանակը գա:
Սա է Ադրբեջանի գինը, որը նա պետք է վճարի իր պարտատերերին իր հաղթանակի համար:
Իսկ մենք ինչի համար ենք շարունակում գին վճաել Ադրբեջանի հաղթանակի համար ու հրաժարվում մեր ամեն ինչից, սկսած դեմքից ու ինքնությւոնից: Այ այս հարցի պատասխանը, ի տարբերություն Ադրբեջանի, հնարավոր չէ գտնել",-գրել է Դանիելյանը: