22.04.2025
Միրզոյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահի հետ քննարկել է ադրբեջանական վերջին ագրեսիան
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի ՊՆ-ն օրվա ընթացքում արդեն երկրորդ ապատեղեկատվությունն է տարածում. ՀՀ ՊՆ

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, էական միջադեպեր չեն արձանագրվել: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից` ապատեղեկատվություն որակելով Ադրբեջանի ՊՆ-ի` հրադադարի խախտման մասին հրապարակումը:


"Ադրբեջանի ՊՆ-ն օրվա ընթացքում արդեն երկրորդ ապատեղեկատվությունն է տարածում՝ այս անգամ էլ պնդելով, թե իբր հոկտեմբերի 10-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան և արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ", - հայտնում են ՀՀ ՊՆ-ի մամուլի ծառայությունից։

Փաշինյանը ֆրանսիացի համանախագահի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի մշակումը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան