23.11.2024
ՀՀ դեսպանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը
prev Նախորդ նորություն

ՀԱՊԿ-ում պարզաբանել են, թե ինչու չեն հանդիպել Փաշինյանն ու Զասը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը չի հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, երբ առաքելության կազմում Հայաստանում էր, քանի որ Փաշինյանն այդ ժամանակ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում էր։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։


«Գլխավոր քարտուղարը (ՀԱՊԿ) չի շփվել Փաշինյանի հետ, քանի որ նա այդ ժամանակ մեկնել էր Նյու Յորք՝ ՄԱԿ-ի 77-րդ Գլխավոր ասամբլեային մասնակցելու»,- ասել է նա։


Հիշեցնենք, որ Ստանիսլավ Զասը Հայաստանում էր՝ գլխավորելով ՀԱՊԿ առաքելությունը։ Առաքելության անդամները, այդ թվում գլխավոր քարտուղար Զասը, այցելել են Հայաստանի և Ադրբեջանի սահման։