23.11.2024
Ադրբեջանի զինված ուժերը պետք է դուրս բերվեն ՀՀ ինքնիշխան տարածքից. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Անպատժելիությունը հասել է ԱԱԾ շենքի մոտ. հարձակվել են փաստաբանի վրա

Հարձակվել են փաստաբան Գայանե Պապոյանի վրա. այս մասին նա հայտնել է գրառմամբ, որը ներկայացնում ենք ստորև.


«Անպատժելիությունը հասել է ԱԱԾ շենքի մոտ!!


Այսօր առավոտյան ԱԱԾ շենքի մոտ՝ անցագրային կետի և Սայաթ Նովա 27 շենքի բակային հատվածում, սուր կտրող-ծակող գործիքով ինձ վրա հարձակում է գործել մի տղամարդ, ապա, երբ ես դիմել եմ փախուստի՝ մտնելով ԱԱԾ ընդունարան և օգնություն կանչելով ԱԱԾ աշխատակիցներից, վերջինս այդ նույն գործիքով վնասել է այնտեղ կայանված ավտոմեքենաս։


Ահազանգել եմ ոստիկանություն, կարճ ժամանակ անց եկան ոստիկանները և Կենտրոն քննչական բաժնի քննիչները։ Ի դեպ, օպերատիվ կերպով կատարեցին բոլոր անհրաժեշտ գործողությունները, ինչի համար շնորհակալ եմ։


Մոտ 2 ժամ հետո տղամարդը հայտնաբերվեց և ձերբակալվեց!!


Հ. Գ. օրը ցերեկով... ԱԱԾ շենքի մոտ...
Հ. Գ. Ինձ ոչինչ չի պատահել»,- գրել է նա։