8.06.2025
Ադրբեջանական իշխանությունները պետք է ենթարկվեն պատասխանատվության. Թաթոյան
prev Նախորդ նորություն

ՀՀ բարձր է գնահատում Մակրոնի պաշտոնական դիրքորոշումը. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը:


ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ մեր երկիրը բարձր է գնահատում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պաշտոնական դիրքորոշումը` ադրբեջանական ագրեսիայի դատապարտման, Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու նախաձեռնության հարցերում: Նա շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի գործընկերներին ադրբեջանական ագրեսիայից հետո համերաշխության այցի համար:


Հանդիպմանը քննարկվել է ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ դուրսբերման հարցը: Կողմերը համակարծիք են եղել, որ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումն անընդունելի են, իսկ հետագա էսկալացիաների կանխարգելման նպատակով պետք է ներդրվեն միջազգային մեխանիզմներ:


«Ակնկալում ենք, որ մեր ֆրանսիացի գործընկերները կշարունակեն ջանքեր գործադրել հայ ռազմագերիներին օր առաջ վերադարձնելու, Արցախի` ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային եւ կրոնական ժառանգության համակարգված ոչնչացման դադարեցման ուղղությամբ»,- անդրադառնալով հետպատերազմյան Արցախին` հանդիպումը եզրափակել է ՀՀ ԱԺ նախագահը:


 


 


 


 

ԱՄՆ հանձնառու է Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործին. դեսպանություն
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին