23.11.2024
Դավիթ Բաբայանը հանդիպել է Լոս Անջելեսի շրջանի վարչական մարմնի ղեկավարների հետ
prev Նախորդ նորություն

ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպում է ունեցել ամերիկյան Քարնեգի հիմնադրամում

Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Վաշինգտոն աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ամերիկացի ներկա և նախկին պաշտոնյաների, դեսպանների, Քարնեգի հիմնադրամի և այլ վերլուծական կենտրոնների անդամների հետ:


Հանդիպմանը Գրիգորյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկած լայնածավալ ագրեսիան և դրա հետևանքները՝ մատնանշելով, որ նման քայլով Բաքուն ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք և սպառնում է հայաստանյան ժողովրդավարությանը: ԱԽ քարտուղարն ընդգծել է Երևանի հաստատակամությունը ժողովրդավարության ուղով ընթանալու հարցում:


Գրիգորյանը նաև անդրադարձել է Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումներին և քաղաքացիական բնակչության ու ենթակառուցվածքների թիրախավորման փաստերին:


Հանդիպմանը քննարկվել է հայ-ամերիկյան համագործակցության երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, ինչպիսին է՝ ժողովրդավարությունը և տնտեսական համագործակցությունը: