29.07.2025
Սպասում եմ կարևոր բանակցությունների նախագահ Էմանուել Մակրոնի հետ. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին հրեական նոր տարվա՝ Ռոշ Հաշանայի առթիվ: Ուղերձում նշված է.


«Հայաստանի հրեական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ,


Սիրելի՛ հայրենակիցներ,


Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ հրեական նոր տարվա՝ Ռոշ Հաշանայի կապակցությամբ:


Այս պայծառ տոնի առթիվ մաղթում եմ ձեզնից յուրաքանչյուրին և Հայաստանի ողջ հրեական համայնքին առաջընթաց ու հաջողություն: Թո՛ղ գալիք նոր տարին Հայաստանի մեր հրեա հայրենակիցների համար լինի խաղաղության, արարման և լիության տարի:


Թո՛ղ հրեական համայնքը, հայերի և մյուս համայնքների հետ միասին, շարունակի իր դարավոր և անխափան ընթացքը:


Շնորհավո՛ր Ռոշ Հաշանա»:

Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է
Հաջորդ նորություն next
 Վրաց-ռուսական սահմանին ժամանակավոր կացարան կկառուցվի միգրանտների համար
29.07.2025
Վրաց-ռուսական սահմանին ժամանակավոր կացարան կկառուցվի միգրանտների համար