23.11.2024
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մեկնեց ԱՄՆ
prev Նախորդ նորություն

Սիսիան, Թալին. որ համայքններում է ՔՊ-ն հաղթել, որտեղ՝ պարտվել

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է նախօրեին կայացած ՏԻՄ համամասնական ընտրակարգով անցկացված ընտրությունների նախնական արդյունքները։


Համաձայն դրանց, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթել է Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում՝ ստացել է 2 299 քվե, Թալինում՝ 7 990 քվե, Լոռու Բերդ համայնքում՝ 1 254, Լոռու մարզի Գյուլագարակ խոշորացված համայնքում, Կոտայքի մարզի Ակունք համայնքում՝ 2 708 ձայն:


Փաշինյանի կուսակցությունը հաղթել է Սիսիանում՝ ստանալով 4 093 քվե: Իսկ Քաջարանում ջախջախիչ պարտություն է տարել՝ «Դեպի Միասնություն» դաշինքի օգտին քվեարկել է 3 127 ընտրող, ՔՊ-ն ստացել է 1 118:


Սակայն ամենից ուշագրավը թշնամու կողմից այս օրերին թիրախավորված Իշխանասար համայնքում ՔՊ-ի հաղթանակն է:


Գեղարքունիքի Ճամբարակ համայնքում հաղթել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը՝ 5 257 քվե։


Տաշիրում ՔՊ-ն ջախջախիչ պարտություն է տարել. այստեղ «Միասնական համայնք» դաշինքը ստացել է 5 904 ձայն, ՔՊ-ն՝ 2 376։


Ալավերդիում ՔՊ-ն պարտվել է «Ապրելու երկիր» կուսակցությանը, որը ստացել է 6 791 քվե, ՔՊ-ն՝ 6 557:


ՔՊ-ն պարտվել է նաև Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում, որտեղ առաջատարը «Միասնական համայնք» դաշինքն է:  


Շիրակի մարզի Անի համայնքում հաղթանակ է տոնել «Ազգ-համայնք» դաշինքը՝ ստանալով 3763 քվե։