23.11.2024
Ադրբեջանի ռազմական ագրեսիան հարված է տարածաշրջանում խաղաղության հաստատման օրակարգին
prev Նախորդ նորություն

Արարատի մարզպետարանը հերքում է Երասխից մարդկանց տարհանման լուրերը

Արարատի մարզպետարանը հայտարարություն է տարածել, որում հերքում է լուրերը, թե Երասխ սահմանամերձ բնակավայրում տարհանում է իրականացվում։ Հայտարարությունում ասվում է․


«Շրջանառվող այն տեղեկությունը, թե իբրև Արարատի մարզի Երասխ սահմանամերձ բնակավայրում տարհանում է իրականացվում, չի համապատասխանում իրականությանը։


Եվս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և խուճապ տարածող սահմանային իրավիճակին առնչվող տեղեկություններ հրապարակելուց։


Արարատի մարզում իրավիճակը հանգիստ է։ Հարգելի քաղաքացիներ, խնդրում ենք հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը»։


Ավելի վաղ Տավուշի մարզպետարանը նույնպես հայտարարություն էր տարածել, որում հերքում էր տեղեկությունները, թե Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ բնակավայրերում տարհանում է իրականացվում։