19.04.2025
Փաշինյանը Լյուքսեմբուրգի վարչապետին ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները
prev Նախորդ նորություն

ԱՄՆ դեսպանատան պարզաբանումը ՀՀ արևելյան և հարավային մարզեր չայցելելու կոչի վերաբերյալ

ԱՄՆ դեսպանատունն այսօրվա նախազգուշացմամբ փոքր-ինչ մեղմացրել է նախկին սահմանափակումները. «Լուրերի» հարցմանն ի պատասխան՝ հայտնել են դեսպանությունից` մեկնաբանելով իրենց քաղաքացիներին Հայաստանի արևելյան և հարավային մարզեր չայցելելու հորդորը:


Նմանատիպ նախազգուշացում արվել էր նաև սեպտեմբերի 13-ի էսկալացիայից հետո, և այժմ դեսպանությունը վերանայել է այդ հայտարարությունը ու ամբողջ Վայոց ձորի մարզ չայցելելու կոչը փոխարինել միայն Եղեգնաձորի արևելք չմեկնելու հորդորով:


Ավելի վաղ, Երեւանում ԱՄՆ դեսպանատունն իր երկրի քաղաքացիներին զգուշացրել է զինված հակամարտության պատճառով Հայաստանի մի շարք շրջաններ այցելելու վտանգի մասին:


ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունը մասնավորապես նշել է, որ վտանգի տակ են Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերը, ինչպես նաև դեպի Արցախի Հանրապետություն ճանապարհը:

Ադրբեջանի ռազմական ագրեսիան հարված է տարածաշրջանում խաղաղության հաստատման օրակարգին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար