4.04.2026
Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը հանդիպել են
prev Նախորդ նորություն

Ֆրանսիան հորդորել է իր քաղաքացիներին չայցելել ՀՀ որոշ մարզեր

Ֆրանսիայի դեսպանատունը խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին զերծ մնալ Ադրբեջանին սահմանակից Հայաստանի շրջաններ այցելելուց՝ հնարավոր ռազմական նոր էսկալացիայի պատճառով։ Զգուշացումն ուժի մեջ է մինչև սեպտեմբերի 23-ը։


«Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև բախումների պատճառով խստիվ խորհուրդ չի տրվում մեկնել Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանամերձ շրջաններ (ներառյալ ադրբեջանական էքսկլավը՝ Նախիջևանը) և Վայոց ձորի, Սյունիքի և հարավային Գեղարքունիքի շրջաններ»-ասված է հայտարարության մեջ:


Ավելի վաղ, Երեւանում ԱՄՆ դեսպանատունն իր երկրի քաղաքացիներին զգուշացրել է զինված հակամարտության պատճառով Հայաստանի մի շարք շրջաններ այցելելու վտանգի մասին:


ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունը մասնավորապես նշել է, որ վտանգի տակ են Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերը, ինչպես նաև դեպի Արցախի Հանրապետություն ճանապարհը:


 

Ադրբեջանին կոչ ենք անում զորքերը վերադարձնել իրենց սկզբնական դիրքեր. ԱՄՆ դեսպանատուն
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար