6.07.2025
Ինչո՞ւ ծնողներին թույլ չեն տալիս մտնել դիահերձարան. Նաիրա Զոհրաբյան
prev Նախորդ նորություն

Վրաստանի դեսպանն ու Ուսուպաշվիլին քննարկել են տարածաշրջանում անվտանգային մարտահրավերները

Սեպտեմբերի 21-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի խորհրդարանի «Լելո – գործընկերություն հանուն Վրաստանի» քաղաքական խմբի ղեկավար Դավիթ Ուսուպաշվիլիի հետ։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերներին և այս համատեքստում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը։

ՀՀ դեսպանը ներկայացրեց Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին։

Դ.Ուսուպաշվիլին իր հերթին ընդգծեց խնդիրներն ռազմական ճանապարհով լուծելու անհնարինությունը՝ շեշտելով, որ Վրաստանը մշտապես հարգանք է ցուցաբերել պետությունների տարածքային ամբողջականությանը, և կոչ անելով բոլոր երկրներին պաշտպանել սահմանների անձեռնմխելիության և ինքնիշխանության սկզբունքները։

Անհայտ կորածների և գերեվարվածների ընտանիքները ևս 1 ամիս կստանան սոցաջակցություն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kommersant.ru
30.06.2025
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումները մտահոգիչ են. Սերգեյ Լավրով