27.11.2024
«Սուրմալու» ԱԿ շենքի փլուզման պատճառով 3 տուժածները հոսպիտալացվեցին ԲԿ. ԱԻՆ
prev Նախորդ նորություն

Հարաբերությունների խորացում ՀՀ հետ՝ օգտագործելով ընդհանուր պատմական սահմանը. Ռայիսի

Իրանը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների համակողմանի խորացմանը՝ օգտագործելով ընդհանուր պատմական սահմանը։ Այս մասին ասված է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսի՝ Հայաստանի նախագահին եւ վարչապետին ուղղված շնորհավորական ուղերձում՝ երկրի Անկախության օրվա առթիվ:


Ռայիսին, մասնավորապես, նշել է Իրանի սկզբունքային մոտեցումը հարեւան երկրների անկախության, ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության աջակցման հարցում ու ընդգծել, որ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ շարունակական խորհրդակցությունները կարեւոր են։


"Հույս ունեմ, որ Իրանը եւ Հայաստանը կամրապնդեն երկկողմ հարաբերությունները՝ երկու ժողովուրդների շահերին համապատասխան եւ հիմնվելով երկարամյա կապերի վրա",- ասված է ուղերձում։