«Եռաբլուրից» բերման են ենթարկվել զոհված զինծառայողների մոտ երեք տասնյակ ծնողներ. փաստաբան
Այսօր՝ սեպտեմբերի 21-ի առավոտյան «Եռաբլուր» զինվորական պանթեոնից բերման են ենթարկվել զոհված զինծառայողների մոտ երեք տասնյակ ծնողներ, որոնցից երկուսն ունեն վնասվածքներ: Այդ մասին լրագրողներին հայտնել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը:
Փաստաբանի խոսքով, ոստիկանության տարբեր բաժիններ բերման ենթարկվածներից մեկի ձեռքերն է վնասված, մյուսի` մատը:
«Առաջին հայացքից կարծես մատը կոտրված է: Երկուսն էլ կին են», - ասել է փաստաբանն ու հավելել, ո այժմ ոստիկանության բաժնում են, դուրս կգան եւ կդիմեն բուժօգնության:
Նա տեղեկացրել է, որ շտապօգնություն կանչել են, բայց դա բավարար չէ, վնասվածքն, որոնք ստացվել են բերման ենթարկվելու ժամանակ, ավելի լուրջ են:
Նա նշել է, որ բելեր բերման ենթարկվածները երեք ժամից ազատության մեջ կլինեն: «Բոլորի վերաբերյալ արձանագրությունները կազմվել են վարչական օրենսգրքի 182-րդ հոդվածի, որը մենք հետագայում կբողոքրկենք»,- ասել է նա:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր VERELQ-ը, ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ Եռաբլուրից հեռացրել են զոհված զինծառայողների հարազատներին, ովքեր գիշերվանից գտնվում էին պանթեոնում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Անկախության տոնին նվիրված ավանդական այցն այնտեղ թույլ չտալու համար։
Ավելի ուշ ոստիկանությունը հայտնեց, որ բերման են ենթարկվել Եռաբլուր պանթեոնում բողոքի ակցիայի մասնակից մահացած զինծառայողների 37 ծնողներ։