26.11.2024
Վարչապետ. Պետական բյուջեով իրականացվող ծրագրերը չպետք է բեռ լինեն հարկատուի համար
prev Նախորդ նորություն

Սեյրան Օհանյանը ՊՆ-ում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Պաշտպանության նախարարության վարչական համալիրում պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ այսօր անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են Հայաստանի Զինված ուժերիգլխավոր շտաբի (ԶՈւ ԳՇ) պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի, ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ:

Հայաստանի ռազմական գերատեսչության փոխանցմամբ, խորհրդակցության ընթացքում քննարկվել է հոկտեմբերի 13-ից 15-ը Երևանում կայանալիք Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Խորհրդակցության ընթացքում ամփոփվել են զինված ուժերում Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված միջոցառումները: Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել անկախության 25-րդ տարեդարձին զորահանդեսի կազմակերպիչներին և մասնակիցներին զորահանդեսը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար: