Ի՞նչ են քննարկել Կաթողիկոսն ու Իշխան Սաղաթելյանը
Օրերս Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ Վեհափառ հայրապետը, նախկին նախագահները պետք է հանդիպեն՝ հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը:
Մամուլը գրել էր, որ Կաթողիկոսն ու Իշխան Սաղաթելյանը նախօրեին հանդիպում են ունեցել. MediaHub-ին հաստատել են՝ հանդիպումը, այո, կայացել է.
«Այո, սեպտեմբերի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանին։ Հանդիպմանը քննարկվել է պատգամավորի կողմից հանրայնացված առաջարկը՝ առկա իրավիճակի հանգուցալուծման նպատակով Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ՀՀ նախկին նախագահների համախմբման վերաբերյալ»,- մեզ հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը:
Նա հավելել է, որ Ամենայն Հայոց Հայրապետն իր պատրաստակամությունն է հայտնել նպաստելու բոլոր այն ջանքերին, որոնք ուղղված կլինեն երկրի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը: