24.11.2024
Արարատ Միրզոյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են ստեղծված իրավիճակը
prev Նախորդ նորություն

Ադրբեջանն իր նվազագույն խնդիրն արդեն լուծել է՝ նոր բարենպաստ դիրքեր դուրս գալով

Ադրբեջանն իր նվազագույն խնդիրը, ցավոք, արդեն լուծել է՝ նոր բարենպաստ դիրքեր դուրս գալով, ՀՀ կոմունիկացիաների նկատմամբ վերահսկողություն հաստատելով, ուժեղացնելով, ռազմական և քաղաքացիական ենթակառուցվածքներ խոցելով։


Այս մասին գրում է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

"ՀՀ իշխանությունների ուղերձներից ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի պահանջներն առավել ընդգրկուն են, առավելապաշտական ու այդ ուղղությամբ և՛ դիվանագիտական, և՛ ռազմական ակտիվ աշխատանք է տարվում։

Շարունակում եմ պնդել, որ մեր գլխավոր խնդիրն այսպիսի իշխանության գոյությունն է, որն իր պաշտոնավարման 4 տարիներին Հայաստանին ու Արցախին զրկել է կենսունակության և դիմադրության հնարավորություններից"։