6.04.2026
Ադրբեջանը մինչև 50 տարեկան իր քաղաքացիների ելքը երկրից արգելեց. քաղաքագետ
prev Նախորդ նորություն

ԱԺ-ում ամեն ինչ կա, բացի ՀՀ և Արցախի շահերից. իսկ ընդդիմությունն ո՞ւր է

Խորհրդարանական ընդդիմությունն այսօր իր ԱԺ աշնանային նստաշրջանի մեկնարկը տվեց Ազգային ժողովի շենքից հեռու՝ հրավիրելով «Հայաստանի իրական օրակարգը. Հայաստան և Արցախ. անվտանգային ահագնացող սպառնալիքներ» քննարկումը:


Քննարկման մասին նախապես էր հայտարարվել, այնպես որ ընդդիմադիրների բոյկոտը նորություն չէր ու ոչ էլ զարմանք հարուցող: Այլ հարց է, թե այս անգամ որքան կտևի բոյկոտը և, ի վերջո, ե՞րբ կվերադառնան նրանք ԱԺ: 


ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն իր ելույթում հայտարարեց, թե այս ԱԺ-ն ձևավորվել է 2020 թվականի պատերազմի պարտությունից հետո և պատմության մեջ էլ կմնա որպես նորանկախ Հայաստանի ամենախայտառակ գումարման Ազգային ժողովը։ 


«Մեծամասնության պատճառով իսպառ բացակայում է պետական ու ազգային շահը: Մինչ մենք այստեղ քննարկում ենք Հայաստանի համար կարևոր հարցերը, խորհրդարանում կրկես հիշեցնող էժանագին շոուն է ընթանում: Այսօր ԱԺ-ում ամեն ինչ կա, բացի Հայաստանի և Արցախի, հայ ժողովրդի շահերի պաշտպանությունից, ԱԺ մեծամասնությունը հրաժարվում է դեմ արտահայտվել օկուպացված Շուշիում ստորագրված թուրք-ադրբեջանական հռչակագրին։ Դրա համար հարկավոր է նրանց միայնակ թողնել թշնամուն սպասարկելու իրենց ընտրության մեջ. ՔՊ-ն Արցախը վաճառելու գործում միայնակ է»,- ասաց Սաղաթելյանը։

Այլ կերպ ասած, ընդդիմությունը շարունակում է պահել պատգամավորական մանդատները, իրենց իսկ ձևակերպմամբ,  պատմության մեջ ամենախայտառակ գումարման Ազգային ժողովից չհրաժարվելով, չհրաժարվելով, ըստ էության, նաև դրա դիմաց վարձատրվել։ Բայց որպես գործիքակազմ՝ հրաժարվում օգտագործել դրա ընձեռած հնարավորություններն ու ինչ-որ քննարկումներ կազմակերպում ԱԺ-ից դուրս ու հեռու: Թե ինչո՞վ այդ քննարկումները կարող են օգտակար լինել աղետի շեմին գտնվող պետությանը, այդ թվում և հայաթափվող Արցախին, դժվար է պատկերացնել, քանի որ վերջին ամիսների իրողությունները ցույց տվեցին, որ անգամ փողոցում տասնյակ հազարավոր մարդկանց բազմությունը, ըստ էության, ոչինչ չփոխեց. իշխանությունը շարունակում է իր օրակարգը կյանքի կոչել, Բերձորը, Աղավնոն ու Ներքին Սուսը հանձնվեցին, Փաշինյանը շարունակում է վստահ խոսել Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումից, իսկ "խաղաղության դարաշրջանում" ամեն առավոտը բացվում է սահմանին կրակոցների մասին լուրերով:


Ի՞նչ սպասելիք ունենանք խորհրդարանական ընդդիմության այս բոյկոտի ձևաչափից. հարցն, ըստ ամենայնի, հռետորականների շարքին է դասվում....


 


 


 


 

Նիկոլիզմի խաղաղության օրակարգը տապալված է. Շարմազանով
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար