25.11.2024
Իսրայելի ԱԳՆ. Նեթանյահուի այցը Բաքու առաջնահերթություններից մեկն է
prev Նախորդ նորություն

Դեսպան. Իրանը ԵԱՏՄ-ի հետ փոխգործակցության հարցում ապավինում է Հայաստանին

Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադն «Հայաստանը՝ որպես կամուրջ դեպի մեծ շուկաներ» թեմայով համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հայաստան դերակատարությանը ԵՏՄ-Իրան հարաբերությունների շրջանակում: «Հայաստանի Հանրապետությունը պետք է փորձի դերակատարությունն ավելի բարձրացնել Իրանի և ԵԱՏՄ երկրների շուկաներում և վերացնի առկա խոչընդոտները՝ որպես ԵՏՄ անդամ երկիր»,- ասաց նա:

Դեսպանը նշեց, որ Իրանի հետ տարբեր ոլորտներում հնարավոր է համագործակցել, քանի որ Իրանը մեծ երկիր է ունի 80 միլիոն բնակչություն, բազմաթիվ հնարավորություններ, մեծ պոտենցիալ: «Եթե Իրանի այս հնարավորությունն օգտագործվի ես կարծում եմ, որ մեծ տնտեսական ակտիվություն կմտնի տնտեսական ոլորտում, բարենպաստ պայմաններ կստեղծվեն և հնարավորություններ կընձեռվեն Հայաստանին՝ հաշվի առնելով Իրանի խոշոր և զարգացած տնտեսությունը»,- ասաց նա և թվարկեց, որ բազմաթիվ ծրագրեր են իրականացվում և իրենք մեծ ուշադրություն են դարձնում Հյուսիս-Հարավ միջանցքի իրականացմանը, հայտնում է tert.am-ը:

Ինչ վերաբերում է Հայաստանում իրանական գազի ծավալների ավելացմանը, ապա դեսպանը նշեց. «ՀՀ-ն լուրջ ուշադրության կենտրոնում է եղել Իրանի կողմից և վերջերս խնդիր էր առաջացել գազի ծավալների հետ կապված, և Իրանը իր նպաստը բերեց այդ հարցում և փորձեց Հայաստան մատակարարող գազի ծավալը բարձրացնել: Առաջիկայում նախատեսվում է Իրանի նախարարի այցը Հայաստան և կարծում եմ այս հարցի շուրջ կբանակցեն: Այն, ինչը Հայաստանի համար կլինի օգտակար և բարենպաստ, կփորձենք Իրանի կառավարության ուշադրության կենտրոնում պահել։ Այդ ուղղությամբ մենք աշխատում ենք»,- ասաց նա: