22.04.2025
Փորձագետներ. Թուրքիան դժվար շրջան է ապրում և Ռուսաստանի կարիքն ունի
prev Նախորդ նորություն

Իսրայելի ԱԳՆ. Նեթանյահուի այցը Բաքու առաջնահերթություններից մեկն է

Ադրբեջանի ու Իսրայելի հարաբերություններն ավելի բարեկամական են, քան դիվանագիտական կամ քաղաքական: Այդ մասին ԱՊԱ-ի փոխանցմամբ հայտարարել է Իսրայելի ԱԳՆ խոսնակ Էմմանուել Նահշոնը:

Նա նշել է, որ երկու երկրների միջև կա սերտ երկխոսություն: Նա նշել է, որ այնտեղ ապրում են շատ ադրբեջանական ծագմամբ հերաներ, որոնք կամրջի դեր են խաղում երկու երկրներ միջև: Նահշոնի խոսքով, երկկողմ քաղաքական հարաբերությունները լավ մակարդակի վրա են՝ էներգետիկ համագործակցությունը նույնպես կարևոր է:

Նրա խոսքով, շատ լավ ներուժ կա տնտեսական, զբոսաշրջային ու այլ ոլորտներում: Ըստ նրա, իր երկիրը շատ է ցանկանում բացել Ադրբեջանի դեսպանատուն Իսրայելում, ինչը դրական կանդրադառնա երկկողմ հարաբերությունների վրա:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը նա նշել է, որ Իսրայելը հույս ունի, որ հակամարտությունը կկարգավորվի արագ ու խաղաղ ճանապարհով:

Ըստ նրա, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի Ադրբեջան կատարելի այցի հստակ օրը հայտնի չէ, սակայն Նեթանյահուի այցը Բաքու առաջնահերթություններից մեկն է:
Դեսպան. Իրանը ԵԱՏՄ-ի հետ փոխգործակցության հարցում ապավինում է Հայաստանին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան