26.11.2024
Financial Times. Ադրբեջանում իրավիճակը ծայրահեղ վատացել է
prev Նախորդ նորություն

Փորձագետներ. Թուրքիան դժվար շրջան է ապրում և Ռուսաստանի կարիքն ունի

Թուրքիան փորձել է կարգավորել հարաբերությունները ՌԴ-ի հետ ճգնաժամի առաջին իսկ օրվանից: Ռուսաստանը Թուրքիայի համար շատ կարևոր գործընկեր է և հարաբերություններում ցանկացած ճգնաժամ ազդում է քաղաքացիների վրա: Այժմ հարաբերությունների կարգավորումը դրական է անդրադարձել բնակչության տրամադրության վրա, քանի որ նրանք վստահ են, որ Մոսկվան ու Անկարան ճիշտ են վարվել: Այդ մասին հայտարարել է Srategic Outlook Institute փորձագետ Մեհմեդ Ֆաթիհ Օզտարսուն:

Նա նշել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան զգում են միմյանց կարիքը: Այդ հետաքրքրությունն արտահայտվում են տարբեր ոլորտներում, այդ թվում տնտեսության, զբոսաշրջության, էներգետիկայի, փոխանցում է vestikavkaza.ru կայքը:

Ռուս-թուրքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Այդին Սեզարը նշել է, որ Թուրքիան հետաքրքրված է ՌԴ-ի հետ հարաբերությունների վերականգնմամբ: Ըստ նրա, Թուրքիան բարդ շրջան է ապրում ներքին ու արտաքին քաղաքականությունում՝ պայքար գյուլենականների ու Քրդական բանվորական կուսակցության դեմ երկրի ներսում, ԻՊ-ի դեմ պայքար Սիրիայում, վատթարացած հարաբերություններ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ Անկարային դարձնում են ՌԴ-ի բնական դաշնակից:

Նա նշել է, որ կարճ ժամանակահատվածում շատ բան է արվել երկկողմ կապերի վերականգնման համար: Սեզարը հավելել է, որ առանց ՌԴ-ի ու Թուրքիայի սիրիական հակամարտությունը չի կարող կարգավորվել: