26.11.2024
Արեւելագետ. Հայաստանն Իրանի տարածաշրջանային քաղաքականության կարեւոր ուղղություններից է
prev Նախորդ նորություն

Financial Times. Ադրբեջանում իրավիճակը ծայրահեղ վատացել է

90-ականներին Ադրբեջանը հնարավոր էր հաջողակ կոչել. երկիրն ազատագրվել էր Խորհրդային Միությունից, նավթի եւ գազի հարուստ պաշար ուներ, ազատ էր մահմեդական արմատականությունից: Սակայն քսան տարի անց իրավիճակը լրջորեն վատացել է եւ գուցե ավելի վատանա: Այդ մասին ասված է հոդվածում, որը տեղադրված է Financial Times-ի կայքում` Բիկ Բաթլերի բլոգում:

«Տնտեսական հաջողությունն ավերվում է անսահման կոռուպցիայի պատճառով: Սահմանադրական փոփոխությունները, որոնք նախատեսված են այս տարվա աշնանը, կամրապնդեն նախագահ Իլհամ Ալիեւի իշխանությունը, որն Ադրբեջանն այնպես է ղեկավարում, ասես դա նրա տոհմային կալվածքն է»,- գրում են հեղինակները:

Նրանց կարծիքով, նավթի նվազող գները եւ տնտեսական գործոններն ազդել են երկրում իրավիճակի վատացման վրա, սակայն երկրի իրական խնդիրը շարունակում է մնալ կոռուպցիան եւ Ալիեւի վարչակարգի աճող հեղինակությունը: «Անօրինական ձերբակալությունները սովորական պրակտիկա են, իսկ խոսքի ազատությունը չի տարածվում նրանց վրա, ովքեր քննադատում են վարչակարգը»,- ասված է հոդվածում:

Հեղինակն առանձնահատուկ նշում է այն փաստը, որ միջազգային խորհրդականներից կամ ադրբեջանցի նախարարներից ոչ մեկը չի կարող որեւէ բան անել կոռուպցիայի դեմ, որովհետեւ դրա «պոչը հասնում է նախագահական պալատ»:

Միաժամանակ հեղինակները կարծում են, որ ԱՄՆ-ն ինքը շատ առումներով մեղավոր է նրա համար, որ «կորցրել է» Ադրբեջանին: «Միակ բանը, որը հավանաբար կարող է խարխլել պրն Ալիեւի դիրքերը, կոշտ ճնշումն է ԱՄՆ-ի վարչակազմի կողմից»,- գրում են հեղինակները:

Նրա խոսքով, ԱՄՆ-ն պետք է հայտնի, որ Կենտրոնական Ասիան ռազմավարական կարեւորություն ունեցող տարածք է Վաշինգտոնի համար: Փորձագետները կարծում են, որ Վաշինգտոնը պետք է արագ սկսի վերականգնել օրենքի գերակայությունը եւ տեղական կազմակերպություններին աջակցության տրամադրումը իսկական հասարակության կառուցման համար: Հակառակ դեպքում անտեսումը կհանգեցնի իրավիճակի վատացման, ինչպես որ դա տեղի է ունեցել այլ երկրներում, սկսած Ուկրաինայից, Սիրիայից, Լիբիայից եւ ընդհուպ մինչեւ Վենեսուելա: