24.11.2024
Հայաստանի լուծարման գինը 24 մլն է
prev Նախորդ նորություն

Կա վտանք համալրելու անփառունակ ձևով իրենց տեղը արևի տակ մսխած ազգերի անպատվաբեր ցուցակը

Համազգային ամոթի և նվաստացման հերթական զազրելի արարն ավարտվեց, բայց արդյո՞ք սա անկման վե՞րջն է։ Այս հարցադրումն է անում արևելագետ Վարդան Ոսկանյանը:


"Բերձորն, Աղավնոն և Սուսը 1990-կանների մեր ազատագրական փառապանծ պատերազմի արդյունքում Արցախում վերահայկականացված հայոց սրբազան հողի վերջին պատառիկներ էին, որոնք հանձնվեցին թշնամուն։


Անհայրենիք մնալու վտանգի առջև կանգնած հայության գալիք սերունդները մեզ նզովելու են, եթե մենք՝ որպես ազգ և պետություն, արդեն իսկ հասնելով ամոթի ու նվաստացման այս դժոխային անդունդի հատակին, ի վերջո, ուշքի չգանք և չնախագծենք ու իրագործենք Հայաստանի վերածննդի և քաղցկեղային գոյացություն հանդիսացող Բաքվի բռնապետության ապամոնտաժման ծրագիրը։


Հայաստանը և հայությունը պետք է մտածի, ապրի և գործի միայն ու բացառապես այս ուղղությամբ, հակառակ դեպքում մենք կհամալրենք Առաջավոր Ասիայի այս հինավուրց արևի տակ իրենց տեղն անփառունակ կերպով մսխած ազգերի ու պետությունների անպատվաբեր ցուցակը"։