18.04.2025
Զարեհ Սինանյանն ու Սիրիայի դեսպանը քննարկել են հագործակցության հարցերի լայն շրջանակ
prev Նախորդ նորություն

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ

Հայկական կողմի նախաձեռնությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնում է Կրեմլի կայքը։


«Շարունակվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկումը։ Վերահաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությունը։ Միաժամանակ նշվել է ռուսական խաղաղապահ զորակազմի դերը տարածաշրջանում կայունության ապահովման գործում։


Անդրադարձ է կատարվել նաև Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման որոշ արդիական հարցերի»,- ասված է հաղորդագրության մեջ։

Պետբյուջեից շուրջ 560 միլիոն ՀՀ դրամ գումար հափշտակելու փորձ է արվել. ՊԵԿ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար