26.11.2024
Այսօրվա անկախության համար մենք չափազանց թանկ գին ենք վճարել. Ծառուկյան
prev Նախորդ նորություն

Անկախության հռչակագրի այս բովանդակությունը մշտապես արդիական է. ՀՀ նախագահ

Նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման առթիվ:


"Սիրելի հայրենակիցներ,


Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի ընդունման օրը։


1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը՝ «արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը», ինչպես նշված է հռչակագրի հենց առաջին տողում և առաջին քայլն արեց անկախ պետականության կերտման ճանապարհին: Անկախության հռչակագրով սահմանվեցին մեր պետականության ուղենիշային նպատակները՝ ունենալ ինքնիշխան պետություն, ապահովել երկրի ներքին ու արտաքին անվտանգությունը, սահմանել ժողովրդավարական ազատություններ և երաշխավորել Հայաստանի քաղաքացիների՝ աշխատելու, արարելու, սեփական բարեկեցիկ ապագան կերտելու անքակտելի իրավունքների իրականացումը:


Անկախության հռչակագրի այս բովանդակությունը մշտապես արդիական է, քանի որ արտահայտում է մեր որպես պետականության և որպես հանրության հավաքական նպատակներն ու իղձերը:


Եվ այսօր, ինչպես և երեք տասնամյակ առաջ, մենք հավաքական ջանքով պետք է պատրաստ լինենք դիմագրավել ու հաղթահարել մեր հայրենիքի առջև ծառացած բոլոր փորձությունները՝ որպես ուղեցույց և հավատամք ունենալով Անկախության հռչակագիրն ու Անկախության գաղափարը:


Շնորհավորում եմ բոլորիս այս կարևորագույն խորհրդանշական օրվա կապակցությամբ",- ասված է ուղերձում: