Արթուր Վանեցյանն աջակցում է Էդգար Ղազարյանի նախաձեռնությանը
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ աջակցում է հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի նախաձեռնած գործընթացին։
«Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ ընկերներ,
Այս օրերին ինձ շատերն են հարցնում, թե ինչպե՞ս եմ վերաբերում Էդգար Ղազարյանի նախաձեռնած գործընթացին։
Բազմիցս ասել եմ, որ աջակցելու եմ բոլոր այն ազգային առողջ ուժերին, որոնք պայքար կսկսեն մեր Հայրենիքն այս աղետալի վիճակին հասցրած իշխանություն կոչվածների դեմ։
Ուստի, մեկ անգամ ևս հաստատելով այդ միտքը, նշեմ, որ աջակցում եմ Էդգար Ղազարյանի նախաձեռնությանը և կոչ եմ անում իմ կուսակիցներն և համախոհներին ևս սատարել նրան և վաղը ժամը 17:00-ին մասնակցել հրավիրված հանրահավաքին»,- գրել է Արթուր Վանեցյանը:
Էդգար Ղազարյանն ազդարարել է «Անկախության շարժման» մեկնարկի մասին՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Օգոստոսի 23-ին Երևանում նախատեսված է շարժման հանրահավաքը։