20.04.2025
ՔԿ-ն քաղաքացիներին հորդորում է «Սուրմալու»-ից գնած հրավառ նյութերը հանձնել Ոստիկանություն
prev Նախորդ նորություն

Սգում և կիսում ենք աղետի զոհ դարձած մեր հայրենակիցների կորստի ցավը․ «Հայաստան» դաշինք

«Հայաստան» դաշինքն իր ցավակցությունն է հայտնում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ահարկու հրդեհի եւ պայթյունի զոհերի ընտանիքներին, հարազատներին։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստան» դաշինքը։


«Վշտակցում ենք, սգում և կիսում այս աղետի զոհ դարձած մեր անմեղ հայրենակիցների կորստի ցավը։ Ապաքինում ենք մաղթում վիրավորում ստացած անձանց:


Պատկան մարմինները պարտավոր են բոլոր ջանքերը գործադրել՝ բազմակողմանի և օբյեկտիվ քննության միջոցով բացահայտելու այս աղետի բոլոր պատճառներն ու մեղավոր անձանց և միջոցներ ձեռնարկել՝ կանխելու հետագա համանման աղետները:


Հանրության կողմից ողջամտորեն բարձրաձայնվել է այն հարցադրումը, թե ինչով էր պայմանավորված ուժային, հատկապես ոստիկանական ուժերի՝ ամբողջ ծավալով օգտագործման բացակայությունը փրկարարական աշխատանքների մեջ:


Հանրությանը չդադարող ահաբեկման մեջ պահելու փորձերը, սպառնալիքներն ու աղետների հանգեցնող այս իրավիճակը ցանկացած այլ պայմաններում կսթափեցներ իշխանությանը, որի ապաշնորհ կառավարման հետևանքով հանրային ռեսուրսը առաջնահերթ ծախսվում է ոչ թե երկրի ու ժողովրդի իրական անվտանգությունը երաշխավորելուն, այլ՝ բացառապես իշխանությունը պահելուն ու նեղ անձնական շահերին սպասարկեցնելուն»,- նշված է հաղորդագրության մեջ:


 


 

Շառլ Միշելը ցավակցել է «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար