25.11.2024
Սեյրան Օհանյանը կմերժի՞ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակվելու առաջարկը
prev Նախորդ նորություն

Ռազմական փորձագետ. Իսկանդերը կարող է դառնալ Ադրբեջանին զսպող լուրջ միջոց

Անցած շաբաթ ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ռազմական շքերթի փորձի ժամանակ ցուցադրվել է օպերատիվ-մարտավարական Իսկանդեր համակարգը:

Ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Վիկտոր Մուրախովսկու խոսքով, ՀՀ-ին տրամադրված Իսկանդեր համակարգի մի քանի կոմպլեկտը կարող է զինվել ինչպես բեկորային-ֆուգասային, այնպես էլ կասետային ռումբերով, ինչը համարվում է արդյունավետ միջոց հրամանատարական կետերի, շտաբերի ու հրետանային դիրքերի ոչնչացման համար: Այդ առումով, ըստ Մուրախովսկու, Իսկանդերները հետաքրքիր են նաև հայկական բանակի համար:

ՀԱՊԿ անդամ-երկրներից մեկի բանակին մոտ կանգնած աղբյուրը նշել է, որ ՌԴ-ից Ադրեջանին այդ համակարգի առաքման, ինչպես նաև Ուկրաինայից ու Իսրայելից հեռահար հրթիռային համակարգերի առաքման պարագայում ՀՀ-ում մտահոգություններ էր առաջացել, որ դրանք կարող են օգտագործվել բնակավայրերի դեմ: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել էր, որ նրանք հարված կհասցնեն Ստեփանակերտին: Մուրախովսկին նշել է, որ Իսկանդերը կարող է դառնալ Ադրբեջանին զսպող լուրջ միջոց, փոխանցում է «Ведомости»-ն: