25.11.2024
Ռազմական փորձագետ. Իսկանդերը կարող է դառնալ Ադրբեջանին զսպող լուրջ միջոց
prev Նախորդ նորություն

Հայ Դատը կաջակցի Ղարաբաղին միջազգային կառույցներում

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայ Դատի Ավստրալիայի ներկայացուցիչ Գրիգոր Սողոմոնյանին:

Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը և միջազգային ատյաններում Ղարաբաղի մասին ճշմարտացի տեղեկատվության ներկայացմանն առնչվող հարցեր:

Սահակյանը բարձր է գնահատել Հայ Դատի գործունեությունն այս ուղղությամբ՝ հույս հայտնելով, որ կառույցի հետ սերտ համագործակցությունն այսուհետ ևս կպահպանվի:

Լեռնային Ղարաբաղի 25-ամյակի կապակցությամբ և Ղարաբաղի անկախության ճանաչման գործում ունեցած ավանդի համար Բակո Սահակյանը Գրիգոր Սողոմոնյանին է հանձնել Ավստրալիայի Հայ Դատի հանձնախմբին շնորհված «Երախտագիտություն» մեդալ: