25.11.2024
Սերժ Սարգսյան. ԱՊՀ պետությունները հրադադարի անժամկետ համաձայնության իրականացման երաշխավոր են հանդիսանում
prev Նախորդ նորություն

Սեյրան Օհանյանը կմերժի՞ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակվելու առաջարկը

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ մերժելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու առաջարկը։

NEWS.am-ի հարցին, թե համապատասխանո՞ւմ են իրականությանը այն տեղեկությունները, որ կառավարության փոփոխությունը ազդելու է նաեւ իր վրա, հոկտեմբերից նա ազատվելու է պաշտպանության նախարարի պաշտոնից եւ նշանակվելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, Սեյրան Օհանյանն ասել է․

«Կառավարության փոփոխությունները կարող են բոլորի վրա ազդել, գիտենք՝ ինչ ընթացակարգեր գոյություն ունեն կառավարությունը ձեւավորելու, եւ որ քաղաքական ու այլ կառավարչական ուժերն են ձեւավորում կառավարությունը։ Իսկ ինչ վերաբերում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում իմ նշանակմանը, այդպիսի առաջարկություններ չի եղել, այսօր ես պաշտպանության նախարարի պաշտոնակատար եմ եւ չեմ պատրաստվում որեւէ միջազգային կառույցում աշխատելու»։

Հարցին՝ եթե առաջարկ լինի, մերժելո՞ւ է, կարճ պատասխանել է՝ միանշանակ։ Սեյրան Օհանյանը նաև չի մանրամասնել, թե ինչն է պատճառը, որ, միանշանակ, մերժելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի առաջարկը։

Իսկ ինչ վերաբերում է դիտարկմանը, թե արդյոք շարունակելու է լինել 2017-2018-ին կառավարությունում, պատասխանել է․ «Հարցրեք նրան, ով ձեւավորում է»։

Հիշեցնենք, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ իրեն այդ պաշտոնում փոխարինողը լինելու է ՀՀ ներկայացուցիչ, անունը կհրապարակվի հոկտեմբերի 14-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ խորհրդի նիստում: Ավելի ուշ ռուսական «Ինտերֆաքսը» գրեց, որ հավանական թեկնածուն Սեյրան Օհանյանն է: