26.04.2024
Զոհերի թիվը հասավ 16-ի
prev Նախորդ նորություն

Փրկարարները փլատակներից դուրս են բերել մեկ մանկահասակ երեխայի և հղի կնոջ դի. ԱԻ նախարար

Փրկարարները «Սուրմալու» առևտրի կենտրոնի փլատակների տակից դուրս են բերել նաև մեկ մանկահասակ երեխայի և հղի կնոջ դի։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։


«Ամբողջ գիշեր՝ ոչ մի վայրկյան դադար աշխատանքով, փրկարարները հայտնաբերել են ևս 8 դի, ընդհանուր 15 զոհ, որոնց թվում մեկ մանկահասակ երեխա և հղի կին:


Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:


Հ.Գ. ցավակցում ենք զոհերի հարազատներին...


Հ.Գ.2 հետևեք միայն պաշտոնական տեղեկատվությանը»,- գրել է նա։


Նշենք, որ այս պահի դրությամբ զոհերի թիվը հասել է 16-ի:


 

Սուրեն Պապիկյանը մասնակցել է «Բանակ 2022» ռազմարդյունաբերական ցուցահանդեսի բացմանը
Հաջորդ նորություն next