19.04.2025
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Demirören Holding-ի նախագահ Իլդիրի Դեմիրորենի հետ
prev Նախորդ նորություն

Արցախի նախագահը հանդիպել է զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 15-ին ընդունել է Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների միության մի խումբ անդամների:


Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, քննարկվել են միության գործունեությանն առնչվող հարցեր, բարձրացված հարցերի իրավական կարգավորումների հստակեցման նպատակով ընդգծվել է պետական համապատասխան կառույցների հետ համատեղ աշխատանքի կարևորությունը:


Հանդիպման ընթացքում Արայիկ Հարությունյանն անդրադարձել է նաև շփման գծում վերջին սրացումներին և Արցախի Հանրապետություն - Հայաստանի Հանրապետություն այլընտրանքային ճանապարհի խնդրին, նշելով, որ խոսքը նոր միջանցքի մասին է, որի պահպանությունը, համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, իրականացնելու են Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահները:


Հանդիպմանը նախագահ Հարությունյանը պատասխանել է ներկաների մի շարք հարցերի ևս:


 


 

Խորը վշտացած եմ. Սալոմե Զուրաբիշվիլին ցավակցել է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար