24.04.2025
Հայաստանը ռուսաստանցիների համար նախընտրած ուղղությունների եռյակում է
prev Նախորդ նորություն

Թող մեզանից չնեղանա. զոհված զինծառայողների ծնողները ՊՆ-ի մոտ են

Արդեն մի քանի ժամ է, ինչ 44-օրյա պատերազմում Մարտակերտի 5-րդ պաշտպանական շրջանի 4-րդ գումարտակի զոհված զինծառայողների մի խումբ ծնողներ գրոհել են Պաշտպանության նախարարության շենքը և արդարություն են պահանջում:


Այս պահին իրավիճակը լարված է. զոհված զինծառայողների ծնողները նախարարության ընդունարանում պահանջում են հանդիպում գումարտակի հրամանատար Պավլիկ Քյարամյանի հետ, որին մեղադրում են իրենց որդիների զոհվելու համար: «Հինգ րոպե ժամանակ ենք տալիս՝ չգա, թող մեզանից չնեղանա»,- հայտարարել են նրանք:


Ծնողները պահանջում են հանդիպում նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կամ փոխնախարարի հետ: 


Ի դեպ, Պավլիկ Քյարամյանին շնորհվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշան, թեև նա չի մասնակցել մարտական գործողություններին:


 


 

Արցախի հողը Վերնիսաժում վաճառվում է 3000 դրամով. Նաիրա Զոհրաբյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար