27.11.2024
Թող մեզանից չնեղանա. զոհված զինծառայողների ծնողները ՊՆ-ի մոտ են
prev Նախորդ նորություն

Արցախի հողը Վերնիսաժում վաճառվում է 3000 դրամով. Նաիրա Զոհրաբյան

Վերնիսաժում արդեն կարող եք գնել Արցախից մի բուռ հող՝ ձեր մի կտորը Արցախից։ Այս մասին գրում է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ լուսանկար հրապարակելով Facebook-ի իր էջում:

"Փնտրեցի՝ Շուշի, Հադրութ, Աղավնո, Բերձոր, այլեւս մեր պատմական հայրենիքի տեղանուններով սառնարանի ճտիկ դեռ չկար։

Բայց, եթե պահանջարկ լինի՝ խոստացան մեկ օրում կազմակերպել։

Ես երկար եմ փորձել հասկանալ, թե ինչո՞ւ հնարավոր եղավ 1915-ի ցեղասպանությունը։

Հիմա, պետականության կորստի մուտքին կանգնած՝ հասկանում եմ։

Ասեմ, որ ի տարբերություն Նիկոլի, ով Արցախն ու Հայաստանը կտոր-կտոր, ձրի նվիրում է թուրքին, Արցախի հողը Վերնիսաժում վաճառվում էր մեկ բուռ հողը՝ 3 հազար դրամ"։