9.07.2025
Առինջի դեպքով կա երկու կալանավորված անձ. պարեկները ճանաչվել են տուժող
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էկվադորի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էկվադորի Հանրապետության նախագահ Գիլյերմո Ալբերտո Սանտյագո Լասո Մենդոսային՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է.


«Ձերդ գերազանցություն,


Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Էկվադորի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:


Վստահ եմ, որ հնարավոր ջանքերը կներդնենք Հայաստան-Էկվադոր հարաբերություններին նոր լիցք հաղորդելու ուղղությամբ:


Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Էկվադորի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն:


Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»։

ՄՊՀ-ն «Globbing»-ի, «Onex»-ի և «Հայփոստ»-ի նկատմամբ հարուցել է վարույթներ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ ՀԱՊԿ
07.07.2025
ՌԴ վավերացրել է ՀԱՊԿ-ի շրջանակում զինուժի տարանցման և տեղակայման մասին արձանագրությունները